ՌԴ դատախազության ստուգումները ԿԳՆ-ում ապօրինի դիսերտացիաների վերաբերյալ հանգեցրել են վեց պաշտոնյաների հեռացման եւ երկուսի պաշտոնի իջեցման, նկատողություն է հայտնվել նախարար Դմիտրի Լիվանովին:
Դատախազությունը կոպիտ խախտումներ է հայտնաբերել գիտական կոչումների եւ պաշտոնների հատկացման գործում:
Մասնավորապես Բարձրագույն որակավորման հանձնաժողովը 2012թ. գիտությունների դոկտորի ավելի քան 1,3 հազար դիպլոմ է տվել:
Ավելի վաղ ինտերնետում ռուսաստանյան պաշտոնյաների կողմից գրագողության սկանդալային դեպքեր էին հրապարակվել, իսկ Մոսկվայի մանկավարժական համալսարանում կեղծ դիսերտացիաների հոսքային արտադրություն էր սկսվել:



























