Թուրքիայի սեւծովյան Օրդու նահանգում նախատեսվում է «շոկոլադե հովիտ» ստեղծել, որում կներառվեն շոկոլադ արտադրող 34 ընկերություն։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի զարգացման նախարարության կից Արեւելյան միջերկրծովյան զարգացման գործակալությունը (DOKA) նախատեսում է Օրդու նահանգում հիմնել «շոկոլադե հովիտ», որի ստեղծման առաջին էտապում ծախսելու է 5.5 մլն եվրո։
DOKA-ի նախագահ Չեթին Օքթայ Քալդըրըմը նշել է, որ «շոկոլադե հովտում» կստեղծվի նաեւ պնդուկի եւ շոկոլադի թանգարան։ Նա շեշտել է, թե այդ նախագիծը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովի Օրդու նահանգ։



























