Իոսիֆ Ստալինի թոռը՝ Եվգենի Ջուղաշվիլին դիմել է ոստիկանություն եւ պահանջում է քրեական գործ հարուցել Լեոնիդ Գոզմանի դեմ՝ իր պապին զրպարտելու համար: Ջուղաշվիլիին վրդովվեցրել են Ստալինի վարած քաղաքականության մասին Գոզմանի բացասական գնահատականները, որը նա հնչեցրել է «Մենամարտ» հաղորդման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ Լեոնիդ Գոզմանը, մեկնաբանելով 1944 թվականին չեչենական Հայբահ աուլում տեղի ունեցած դեպքերը, Ստալինին հանցագործն է անվանել՝ նրան համեմատելով Հիտլերի հետ: «200-600 հազար մարդու քշել են ձիանոցները, այրել, իսկ կենդանի մնացածներին գնդակահարել»,-ասել է Գոզմանը:
Նա հայտարարել է, որ չի կասկածում իր հաղթանակի մեջ, եթե դատվի Ջուղաշվիլիի հետ:
Հիշեցնենք, որ 1944-ին խորհրդային զորքերը զանգվածաբար տեղահանել են չեչեններին ու ինգուշներին դեպի Միջին Ասիա եւ Ղազախստան:




























