Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ մայիսի 31-ին, ընդունել է ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեին:

Զրուցակիցները բարձր են գնահատել բոլոր ուղղություններով կայուն զարգացող հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները: Նշվել է, որ փոխգործակցության զարգացման համար կարեւոր գործոն են հանդիսանում քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը, ինչպես նաեւ միջխորհրդարանական ամուր հարաբերությունները, երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային դարավոր կապերը: Կողմերի համոզմամբ` Ֆրանսիայի Սենատի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ կապերը միշտ եղել են ակտիվ եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում նրանք կարեւորեցին բարեկամության խմբերի դերը: Երկուստեք կարեւոր է համարվել  համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: