Ռուս գործարար Ալեքսեյ Կոզլովը հացադուլ է հայտարարել՝ սպասելով իր ազատ արձակմանը: Այս մասին Twitter-ում գրել է նրա կինը՝ լրագրող Օլգա Ռոմանովան:

Հիշեցնենք, որ ռուս գործարար Ալեքսեյ Կոզլովը մեղավոր է ճանաչվել խարդախության մեջ եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման: Մայիսի 31-ին Մոսկվայի քաղաքային դատարանը վերանայել է գործը, պատժաչափը հասցրել 4 տարվա եւ հաշվի առնելով կրած պատժաչափը, որոշել է ազատ արձակել նրան:

Այդուհանդերձ, Կոզլովը մնում է Իվանովոյի մարզի գաղութում, քանի որ դեռ այնտեղ չի հասել դատարանի որոշման օրինական տարբերակը:

Կոզլովի գործը վերջին տարիների ամենամեծ  հնչեղություն ստացածներից է: Գործարարը եւ նրա կին Օլգա Ռոմանովան հայտարարել են, որ գործը շինծու է, նրանք Գերագույն դատարանի միջոցով կարողացել են հասնել ավելի վաղ կայացված մեղադրական դատավճռի վերացմանը: Արդյունքում վերացված դատավճռի առաջին վերանայման ընթացքում գործարարը կալանքի տակ էր մնացել երեք տարուց ավելի: Ըստ օրենքի` այդ ժամկետը կարող է հաշվվել  արդեն հատուցված, գրում է dni.ru-ն: