Ստամբուլի կենտրոնի «Գեզի» այգու պահպանության համար ամբողջ Թուրքիայով մեկ տարածված դիմակայության ընթացքում Իզմիր քաղաքում ցուցարարների շարքերում նկատել են «Աթաթուրքին»։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Իզմիրում «Գեզի» այգու պահպանության կողմնակիցների շարքերում լուսանկարել են Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նմանությամբ մեկին։ Նշվում է, որ կամ լուսանկարը ֆոտոմոնտաժ է կամ էլ «Աթաթուրքը» հայտնի թուրք դերասան Գյոքսալ Քայան է, ով խիստ նման է Աթաթուրքին։

Հիշյալ լուսանկարը սոցցանցերում մեծ արձագանք է գտել։