Վրաստանում ազատ են արձակել Հարավային Օսիայի բնակիչ Մարեկ Դուդաեւին, ով 2005 թ-ին դատապարտվել էր 23 տարի ազատազրկման, հաղորդում է «Նոսվոստի Գրուզիան»:
Նախկինում Հարավային Օսիայի իշխանությունները բացմիցս փորձել էին հասնել Դուդաեւի հանձնմանը` պնդելով, որ նրան խոշտանգումների են ենթարկում:
Դուդաեւը ձերբակալվել էր վրաց-օսական հակամարտության գոտում, 2004 թ-ին: Նրան մեղադրում էին կողոպուտի եւ մի քանի սպանությունների մեջ:
Վրաստանը նախկինում կտրականապես դեմ էր հանդես գալիս Դուդաեւի հանձմանը, սակայն 2013 թ. Վրաստնի վերաինտեգրման նախարար Զաքարեիշվիլին հայտարարել էր, որ Դուդաեւին պահելը ոչինչ չի տալիս, եւ պատժի 9 տարիները բավարար են մեղքը քավելու համար:




























