Չինական Air China ավիաընկերության ուղեւորական ինքնաթիռի չվերթը քիչ է մնացել ավարտվի ողբերգությամբ. օդում խորհրդավոր միջադեպ է տեղի ունեցել: Թռիչքի ընթացքում ուղեւորներն ու օդաչուները հարված են զգացել, իսկ ավելի ուշ` վայրէջքից հետո, տեսել են վթարի հետեւանքները. ինքնաթիռի դիմային մասը կոտրված է եղել: Ասես մեկը հսկա բռունցքով հարվածել է ինքնաթիռի քթին:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 4-ին Air China ավիաընկերության Boeing 757-200-ի Չենդուից Գուանչժոու թռչելու ընթացքում: Այս մասին տեղեկացնում է people.com.cn: Թռիչքից 40 րոպե անց ուղեւորները ոչ մեծ հարված են զգացել: Օդաչուները որոշում են կայացրել վերադառնալ օդանավակայան: Իսկ թե իրականում ինչ է տեղի ունեցել, երկար ժամանակ անհայտ էր մնում:
Պահեստային բորտին սպասող անհանգստացած ուղեւորները տեղադրել են նկարներ եւ հաղորդագրություններ: Այս միջադեպի հնարավոր պատճառների վերաբերյալ մի շարք տարբերակներ են առաջ եկել: Դրանցից ամենատարածվածը այն կարծիքն է, որ ինքնաթիռը բախվել է այլմոլորակայինների օդանավի հետ:
Օգտատերերը համակարծիք են այն հարցում, որ պատճառը կարող էր լինել անօդաչու թռչող սարքը: Այս տարբերակը բավականին իրատեսական է: Ճիշտ է, այս դեպքում բախումը ամենայն հավանականությամբ կավարտվեր ողբերգությամբ:
Ինչպես գրում է NEWSru.com-ը, օգտատերերի քննակումներին վերջ է տվել դեպքի վերաբերյալ Air China կատարած հետազոտությունը: Ինչպես հայտնել են ավիաընկերությունում, ինքնաթիռի դիմային հատվածը կոտրել է ինչ-որ թոչուն, որը օդանավի ճանապարհին հայտնվելու դժբախտություն է ունեցել:





























