Աֆղանստանում խաղաղարարական առաքելությանը մասնակցելու համար վրացի զինծառայողների հասցեին թալիբների սպառնալիքներով տեսագրությունը տեղադրվել է Վրաստանից եւ թալիբների հետ ոչ մի կապ չունի: Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին:
«…Այդ տեսագրության հայտնվելը ոչ մի կապ չունի «Թալիբանի» հետ: Ըստ ստացված տեղեկությունների` տեսագրությունը տեղադրվել է Վրաստանից, IP-հասցեն եւ գտնվելու վայրը պարզվել է: Ներկայումս ակտիվ քննչական գործողություններ են տարվում, միացել է ՀԴԲ-ն, մեզ ակտիվ օգնում է նաեւ Իսրայելը», - ասել է Գարիբաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Հիշեցնենք «Թալիբյան ջիհադ՝ ընդդեմ Աֆղանստանում վրացական զորքերի» անվանմամբ տեսանյութը YouTube-ում տեղադրվել էր հունիսի 5-ին։ Դրանում ասված է, որ այդ տարածքը գրավել փորձող «խաչակիրներին» պատժել է Ալլահը, իսկ վրացի զինծառայողներն անվանվում են «նոր խաչակիրներ Վրաստանից», նաեւ նշվում է, որ նրանց նույն ճակատագիրն է սպասվում:
Վրաստանում ճշտում են թալիբների սպառնալիքներով տեսանյութի իսկությունը
Հունիսի 6-ին հայտնի էր դարձել, որ Հիլմենդ նահանգում վրացական կայանի վրա ահաբեկիչների հարձակման հետեւանքով ISAF-ի կազմում ծառայություն անցնող վրացի յոթ զինծառայող զոհվել, ինը վիրավորվել էին։




























