Բաքվում, հունիսի 14-ին, տեղի է ունեցել փախստականների հերթական բողոքի ակցիան: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, փախստականները փակել են Դերնեգյուլի մայրուղին:

Ակցիայի մասնակից Վագիֆ Շարիֆովի խոսքով՝ շենքերը, որոնցում գազ չկա, էլեկտրաէներգիայի ծախսի հսկայական հաշիվներ են եկել: «Յուրաքանչյուր ընտանիքի 3-4 հազար մանաթի պարտք է եկել: Անձամբ ես պարտք եմ 4100 մանաթ: Իսկ այսօր երկու շենքերում, որտեղ բնակվում են բռնի տեղահանվածները, անջատել են էլեկտրաէներգիայի մատակարարումը: Մենք գործազուրկ ենք, ինչպե՞ս կարող ենք փակել հոսանքի պարտքը: մենք բազմիցս դիմել են ենք Փախստականների եւ բռնի տեղահանվածների հետ աշխատանքի պետական կոմիտե, բայց մեզ ոչ ոք չի ցանկացել լսել»,-ասել է Շարիֆովը:

Նշենք, որ Ադրբեջանում վերջին ժամանակներս հաճախակի են դարձել բողոքի տարբեր ակցիաները: Դրանց մասնակիցները սոցիալական եւ քաղաքական բնույթի պահանջներ են առաջ քաշում: