Դոնի Ռոստովի հիվանդանոցում, հունիսի 17-ի տվյալներով, մենինգիտի կասկածով գտնվում է 76 երեխա եւ չորս մեծահասակ:  47 երեխաների մոտ հաստատվել է մենինգիտ ախտորոշումը: Մի կին ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում: 

Մենինգիտով երեխաների զանգվածային վարակի դեպքը բացահայտվել էր Դոնի Ռոստովի  «Տերեմոկ» մանկապարտեզում: Հունիսի 2-ին նման ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել «Տերեմոկ» մանկապարտեզի մսուրի խմբի մեկ երեխա: Նա մահացել էր հունիսի 4-ին:

2013թ. հունիսի 13-ին Դոնի Ռոստովում մենինգիտից եւս մեկ երեխա էր մահացել: 

Դոնի Ռոստովում համաճարակի տարածման պատճառով չեղյալ են հայտարարվել շրջանավարտների տոնախմբությունները, հաղորդում է vesti.ru-ն:  Տոնը նշելու են դպրոցներում, որպեսզի երեխաներին վարակվելուց պաշտպանեն: