Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության Մոսկվայի վարչության ղեկավար Օլգա Կիրիլովան առաջարկել է հարկադիր աշխատանքներ պարտադրել խախտում կատարած աշխատանքային ներգաղթյալներին:
Նա դա առաջարկել է Պետդումայում արտագնա աշխատանքի մեկնածների նկատմամբ 30 հազար ռուբլու հատուկ պարտամուրհակներ սահմանելու նախագծի քննարկման ժամանակ:
«Կոմերսանտ». Ռուսաստան աշխատանքի մեկնողներին կպարտադրեն գնել միգրացիոն պարտամուրհակներ
«Ռուսաստանցիների համար եւս կան հարկադիր աշխատանքներ, նրանց (խախտումներ կատարած արտասահմանցիներին) եւս կարելի է պարտավորեցնել զբաղվել որեւէ հարկադիր աշխատանքով: Սակայն սա ես զգուշությամբ եմ ասում, քանի որ երբ մենք էլ ենք արտասահման մեկնում, մեզ էլ նույն կերպ կարող են հարկադիր աշխատանքների դատապարտել», - լրագրողներին է հայտնել Կիրիլովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ արտագնա աշխատանքի մեկնածների համար 30 հազար ռուբլի պարտամուրհակը շատ է համարում, եւ ընդհանուր առմամբ դեմ է տվյալ առաջարկին:




























