Ռուսաստանի պետդուման առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որով արգելվում է ռուս երեխաների որդեգրումը օտարերկրացի նույնասեռ զույգերի կողմից:

Ռուս երեխաներ չեն կարող որդեգրել նաեւ օտարերկրացի միայնակ քաղաքացիները, որտեղ օրինականացված են նույնասեռ ամուսնությունները:

Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինը հայտարարել է, որ եթե խորհրդարանն ընդունի նույնասեռ զուգերի կողմից երեխա որդեգրումն արգելող օրենքը, ինքը կստորագրի այն:

Այս օրինագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 17-ից հետո: Վերջնականապես օրինագիծը կընդունվի հունիսի 21-ին, հաղորդում է Vesti.ru-ն:

Ներկայումս աշխարհի 14 երկրներում թույլատրված են նույնասեռ ամուսնությունները: