Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմի հրապարակում հունիսի 17-ին կանգնած ակցիա իրականացնող եւ «կանգնած մարդ» անունը ստացած Էրդեմ Գյունդուզի մասին տեղեկություն է հայտնվել լրատվական կայքերում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թաքսիմի հրապարակում բողոքի նոր ակցիայի մտահղացող «կանգնած մարդը» մասնագիտությամբ պարող է։
Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմի հրապարակում հունիսի 17-ի երեկոյան հայտնված անծանոթ տղամարդու պահվածքը անմիջապես գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը եւ սոցցանցերում օրվա թեմա դարձել։
Թաքսիմի հրապարակում ժամերով կանգնած եւ Աթաթուրքի մշակույթի կենտրոնին նայող Էրդեմ Գյունդուզին սոցցանցերում տվել են «կանգնած մարդ» անունը։ Այնուհետ Թաքսիմի հրապարակում եւ Թուրքիայի մի շարք վայրերում քաղաքացիները սկսեցին իրականացնել կանգնած լուռ ակցիա, որին տրվեց «կանգնած մարդ» ակցիա անունը։
«Կանգնած մարդ» ակցիայի գաղափարը լուռ բողոքն է։





























