Թուրքիայում «Գեզի» այգու պահպանության կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումների ժամանակ Էսքիշեհիր քաղաքում ոստիկաններից մեկը քստմնելի արարք է թույլ տվել` «հայ» բառը որպես վիրավորանք օգտագործելով:
Համացանցում հայտնված մի տեսագրության մեջ Էսքիշեհիր քաղաքում ոստիկանների կողմից բողոքի դուրս եկած քաղաքացիներին հետապնդելուց հետո տեղի է ունեցել հետեւյալ երկխոսությունը ցուցարարների եւ ոստիկաններից մեկի միջեւ: Երբ քաղաքացիները բողոքել են ոստիկանների դաժանությունից եւ հարցրել. «դուք մեր ոստիկանը չե՞ք, որ այդպես եք վարվում»,-ինչից հետո ոստիկաններից մեկը պատասխանել է. «Դուք թուրք չեք, դուք հայ եք, ես ձեր բոլորի մերը...»:



























