«Նոր Մոսկվայում» 18 մարդու կյանք խլած խոշոր ավտովթարը ռուս օրենսդիրների ուշադրությունից չի վրիպել: Պետդումայի պատգամավորները մտադիր են արդեն աշնանն ընդունել օրենք, որը կպարտավորեցնի բոլոր օտարերկրյա վարորդներին ստանալ ռուսական վարորդական իրավունք:

Հիշեցնենք, որ «ԿամԱԶ»-ի վարորդը եղել է Հայաստանի քաղաքացի, ով ռուսական վարորդական իրավունք չի ունեցել:

Վերահսկման լրացուցիչ միջոց է հանդիսանալու կոմերցիոն բեռնափոխադրման լիցենզավորումը, կարծում են փորձագետները:

«Մեժռեգիոնավտոտրանս» ասոցիացիայի ղեկավարման նախագահ Սերգեյ Խրապաչը նշել է, որ հնարավոր է օրենքի արդյունավետությունը ցածր լինի` կապված կոռուպցիայի խնդրի հետ: Նրա խոսքով` «եթե ժամանողը Հայաստանում կամ Տաջիկստանում վարորդական իրավունք է գնել, նա Ռուսաստանում եւս միջոց կգտնի դա անելու»:

Ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Օզնոբիշինո բնակավայրի մոտ: Մանրաքար տեղափոխող բեռնատարը դուրս գալով երկրորդական ճանապարհից բախվել էր ԼԻԱԶ ավտոբուսին, որում եղել էր 41 մարդ: Վթարի արդյունքում զոհվել է 18 մարդ, եւս 20-ը տուժել են: Այսօր Մոսկվայում եւ Մոսկվայի երկրամասում սուգ է հատարարվել:

Սարսափելի պատահար «Նոր Մոսկվայում». Բեռնատարը բախվել է ավտոբուսին

Տեսագրանցող սարքը նկարահանել է «Նոր Մոսկվայի» սարսափելի պատահարը

«Նոր Մոսկվայում» ավտոբուսը երկու մասի բաժանած բեռնատարի վարորդը հայ է