Ռուս եւ իտալացի ոստիկանները «Քութայիսցիներ» հանցախմբի անդամների գործունեությունը կասեցելուն  ուղղված միջոցառումներ են իրականացնում, այս պահին ձերբակալվել է «օրենքով գող» Մերաբ Սուխումսկին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ-ն:

«Տվյալ հանցախմբի անդամները Վրաստանից են, իտալացի իրավապահների տեսադաշտում են հայտնվել Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Չեխիայի եւ Լիտվայի տարածքում ծանր հանցագործություններ կատարելու հետեւանքով», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, թե իբր իտալացի ոստիկանները Դեդ Հասանի սպանության ենթադրյալ պատվիրատուի հետքն են գտել: Ընդ որում՝ նշվել էր, որ հետաքննության գործում կարող է հայտնվել նաեւ Մերաբ Ջանգվելիձեն (Սուխումսկի):

Իտալական ոստիկանությունը բացահայտե՞լ է Դեդ Հասանի սպանության գործը  http://news.am/arm/news/162705.html

 «Տվյալ հանցախմբի առաջնորդներից մեկը՝ Մերաբ Ջանգվելիձեն (Սուխումսկի), ձերբակալվել է հունգարացի իրավապահների կողմից՝ Բուդապեշտի հյուրանոցում, Իտալիայի տարածքում սպանություն գործելու կասկածանքով», - հայտնում է ՆԳՆ-ն: