Անգլիայի դպրոցներից մեկում դպրոցական տղաները շրջազգեստ են հագել, քանի որ   կարճ տաբատ հագնելն արգելվել է: Շոգին դիմակայելու սրամիտ միջոց են գտել Քարդիֆի Whitchurch դպրոցի սաները:

The Daily Mirror-ը գրում է, որ բողոքի ցույցի օրը դպրոցականները ուսումնական հաստատություն են ժամանել տաբատներով՝ կասկածի տեղիք չտալու համար: Դրանից հետո դեռահասները դպրոցական հանդերձարանում զգեստափոխվել են եւ միջանցք դուրս գալով՝ երգել  «Ցանկանում ենք կարճ տաբատ հագնել»:

«Աղջիկները կարող են շրջազգեստ հագնել, պատճառ չենք տեսնում, թե ինչու մենք չենք կարող կարճ տաբատ հագնել: Սա խելամիտ բողոք  է», - ասել է աշակերտներից մեկը, գրում է gazeta.ru-ն:

Ավելի վաղ շվեդ մեքենավարներն էին աշխատանքի եկել շրջազգեստներով՝ կարճ տաբատ հագնելու արգելքի պատճառով:

Շվեդ մեքենավարները շրջազգեստ են հագել՝ կարճ տաբատ հագնելու արգելքի պատճառով