Ադրբեջանական բանակում թալանն այն աստիճանի է հասել, որ զինվորների համար նախատեսված սնունդը վաճառվում է խանութներում: Վաճառքի են հանվել զինվորների համար նախատեսված բրինձը, ձուկը, չոր կաթը, հնդկաձավարը եւ այլն:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` զինվորական սնունդ կարելի է գտնել անգամ խոշոր սուպերմարկետներում: Սակայն հիմնականում նման սնունդ կարելի է գտնել բակային փոքրիկ կրպակներում:
Տարբեր վարկածներ են շրջանառում, թե ինչպես է զինվորական սնունդը հայտնվել Բաքվի խանութներում: Վաճառվում են բարձրագույն ռազմական դպրոցի եւ ռազմական լիցեյի այն կուրսանտների համար նախատեսված սնունդը, որոնք հանգստյան օրերին բացակայում են: Համաձայն մեկ այլ վարկածի, որն ավելի ճշմարտանման է, դրանք, ամենայն հավանականությամբ, թալանվում են:
Կայքը դիմել է ՊՆ-ին` խնդրելով մեկնաբանել վերոհիշյալ իրավիճակը: Այնտեղ պատասխանել են, որ եթե իրականում նման դեպքեր կան, ապա դրանք մանրամասնորեն կհետաքննվեն:
Ինչպես աղբյուրն է նշել, նման փաստեր արձանագրվել են ամիսներ առաջ:































