Բաշկիրիայի դատախազությունը մտադիր է ստուգել Իշիմբայ քաղաքի «Նավիգատոր» նարկոկլինիկայում հիվանդներին պահելու օրինականությունը: Ըստ դատախազության, մարդկանց բռնի կերպով մտցնում էին դագաղի մեջ եւ թաղման պատրանք ստեղծում:
Կլինիկայի ղեկավար՝ ոմն Անտոն Զելենովը հայտնել է, որ «թաղումների» հոգեբանական մեթոդիկան կիրառվել է, որ թմրակախվածություն ունեցող անձին բացատրեն՝ ինչ կլինի իր հետ, եթե վերջ չտա վատ սովորությանը:
Բացի «դագաղային թերապիայից», հիվանդները նաեւ բողոքել են կենտրոնի աշխատակիցների կողմից պարբերաբար ծեծի ենթարկվելուց:


























