Հայաստանի ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 12.32-ին, Երեւանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը վատառողջ է եւ ինքնուրույն չի կարողանում բացել բնակարանի դուռը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ միջանցքի հատակին հայտնաբերել 74-ամյա Թ. Դավիդովային: Վերջինիս հրշեջ-փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, այնուհետեւ տեղափոխել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:
Նույն օրը, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մխիթար Հերացու փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը վատառողջ է եւ չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, հատակին ընկած հայտնաբերել Մովսիսյանին եւ տեղափոխել բազմոցին:




























