Երեք կանանց եւ երեխային սպանողը ձերբակալվել է Ռոստովում: 25-ամյա գործազուրկ Ռոման Լազարեւին ոստիկանները հայտնաբերել են Ռոստովի Օկտյաբրսկի շրջանում:

Քննության ընթացքում հայտնի է դարձել, որ Զիբրովներն արդեն մի քանի ամիս իմացել են իրենց սպանել ցանկացողին, քանի որ նրանք հաճախ են նկատել նրան իրենց տան մոտակայքում: Նրանք խղճացել են տղամարդուն, որն ապրում էր փողոցում, փաստացի ոչ ոքի հետ չէր շփվում, իսկ սնունդը հայթայթում էր աղբանոցից:

Ընտանիքի կանայք խղճացել են անտուն մարդուն եւ տեղ տվել իրենց տանը, չսպասելով, որ շնորհակալության փոխարեն նման հարված կստանան: Նախնական տվյալներով՝ Լազարեւը տուն է մտել ուշ գիշերին, երբ տանտերերը քնած են եղել: Տղամարդը հերթով հաշվեհարդար է տեսել երեք կանանց եւ երեխայի հետ, հաղորդում է Life News-ը:

Հանցագործի զոհ են դարձել 46-ամյա Ելենա Զիբրովան, նրա 23-ամյա դուստրը Եկատերինան, հարսը՝ 25-ամյա Աննա Մոլանը եւ 2 տարեկան թոռը:

Մարդասպանը իր զոհերին դանակի մի քանի հարված է հասցրել, մարմինները փաթաթել պոլիէթիլենային տոպրակներում եւ նետել հորը:

Հորում երեք կանանց եւ երեխայի մարմին են գտել