Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքում հուլիսի 18-ին ձերբակալվել է 36-ամյա վրաստանցի «օրենքով գող», Հայաստանի քաղաքացի Զուրաբ Ենդելաձեն, որը քրեական աշխարհում առավել հայտնի է որպես Զուրաբ Քութաիսկի: Նրան ձերբակալելու պատճառը Ռուսաստանի տարածքում ապօրինի մնալն է եղել:

Ինչպես հաղորդում է «Փրայմ Քրայմը», վերջին մեկ տարվա ընթացքում սա նրա երկրորդ ձերբակալությունն է: Նախորդ անգամ Ենդելաձեն ձերբակալվել է 2012թ աշնանը Միասում` համանման խնդրի պատճառով:

Առաջիկայում Ենդելաձեին սպասվում է դեպի Հայաստան հարկադիր արտաքսման նոր ընթացակարգ, քանի որ նա հանդիսանում է ՀՀ քաղաքացի: