Վոլգոգրադի մարզի դատախազությունն անօրինական է համարել մարզկենտրոնի մշակույթի եւ հանգստի կենտրոնական այգու տարածքում Բաքվի պուրակի ստեղծման աշխատանքները: Այս մասին հաղորդում է դատախազության մամուլի ծառայությունը:
Ստուգման արդյունքում պարզվել է, որ Կենտրոնական այգու տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում. մուտքի կամար եւ աշտարակ է կառուցվում: Միաժամանակ այդ տարածքը ներառված է Մամաեւ կուրգանի տնտեսական գործունեության գոտում: Հետեւաբար, շինարարությունն ու այլ աշխատանքներն այդ տարածքում պետք է համաձայնեցվեն դաշնային եւ տարածաշրջանային գործադիր մարմինների հետ:
Սակայն պակալառուն աշխատել է առանց մարզի մշակույթի նախարարության եւ համաձայնության, հաղորդում է «Ֆեդերալ Պրես Յուգ»-ը:
Ներկայումս քաղաքի վարչակազմին է ներկայացվել պահանջ՝ դադարեցնել շինարարական աշխատանքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց: Դաշնային եւ տարածաշրջանային մարմիններին նաեւ պահանջ է ներկայացվել ոչ պլանային ստուգումներ անցկացնել օբյեկտներում եւ ձեռնարկված միջոցառումներում:
Հուլիսի սկզբին ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին հաղորդել, ըստ որի Վոլգոգրադում Հեյդար Ալիեւի հիմնադրամի միջոցներով նախատեսված է Բաքվի պուրակ կառուցել, որի գլխավոր «զարդը» լինելու էր Հեյդար Ալիեւի արձանը: Դա բուռն հակազդեցություն էր առաջացրել բոլգոգրադցիների շրջանում:
Վոլգոգրադում բողոքում են Հեյդար Ալիեւի հուշարձանի տեղադրման դեմ




























