Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 26 շենքի մոտակայքում, այսօր՝ հուլիսի 20-ին, ավտոտնակ է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.40-ին, մարվել՝ 17.01-ին: Ամբողջությամբ այրվել է Մ. Պողոսյանին պատկանող ավտոտնակը (15 քմ) և ներսում կուտակված շինարարական աղբ: