Սյունիքի մարզում, այսօր` հուլիսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել, 9-ամյա աղջիկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ոստիկանության Սիսիանի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ ժամը 16:30-ի սահմաններում Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի, 3-րդ շենքի 17 բնակարանի բնակիչ 35-ամյա Վահագն Պողոսյանը Սառնակունք գյուղում իր կողմից վարած Opel Astra մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 9-ամյա Լիլիթ Հակոբջանյանին:
Վարորդը իր մեքենայով աղջկան հասցրել է հիվանդանոց, սակայն նա ճանապարհին մահացել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:




























