Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 18:30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի 30 OO 926 եւ «Մերսեդես» մակնիշի 34 SL 643 համարանիշերի ավտոմեքենաները: Տուժածներ չկան:




























