Արագածոտնի մարզում կորել է 42-ամյա տղամարդը: ԱԻՆ լրատվական վարչությունից հայտնում են, թե հուլիսի 21-ին, ժամը 00.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ՝ 1971 թ. ծնված Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում դուրս է եկել տանից այգին ջրելու նպատակով եւ այլեւս չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աշտարակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 03.18-ին հրշեջ-փրկարարները մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցրել են: