Հայաստանի վարչական դատարանը՝ դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ, հուլիսի 30-ին կսկսի ընդդեմ «Արմավիա» ավիաընկերության պետեկամուտների կոմիտեի ներկայացրած հայցով քննությունը: Այդ մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Հայցվորը դիմել է ընկերությունից 7 մլրդ 35 մլն 703 հազար 888 դրամ գումար բռնագանձելու պահանջով: Դատարանը դեռեւս ապրիլի 19-ին բավարարել է որպես հայցի ապահովման միջոց ավիաընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին հայցվորի միջնորդությունը:
Նախնական դատական նիստերը կայացել են հունիսի 14-ին եւ հուլիսի 4-ին:





























