Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Նիսսան» մակնիշի 17 ԼՕ 203 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը:

Վթարի հետեւանքով վարորդ` 1972 թ. ծնված Ա. Աբրահամյանը, ուղեւորներ՝ 1996 թ. ծնված Լ. Աբրահամյանը, 1996 թ. ծնված Ա. Սարգսյանը եւ 1993 թ. ծնված Հ. Առաքելյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, որտեղ Ա.Աբրահամյանը եւ Ա.Սարգսյանը ստացել են համապատասխան բուժօգնություն եւ դուրս են գրվել, իսկ Հ.Առաքելյանը եւ Լ.Աբրահամյանը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը: