Երեւանի Անդրանիկ փողոցում հայտնաբերվել է 42-ամյա տղամարդու դի:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե հուլիսի 21-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Անդրանիկի փողոցի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի դռան շրջանակից կախված վիճակում հայտնաբերել են 1971թ. ծնված Ս. Պողոսյանի դին:




























