Հայաստանի Արդարադատության խորհուրդը երկու նոր անդամ ունի: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11.1-րդ կետով, Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել:

Ըստ հրամանագրի, Արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամներ ԵՆ նշանակվել իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Ստեփանյանը եւ իրավաբանական գիտությունների թեկնածու Հովսեփ Փանոսյանը: