Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե է ստեղծվելու:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 85-րդ հոդվածով եւ հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը, Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ որոշելով
1. Ստեղծել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե:
2. Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի 2-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13. Ճարտարապետության պետական կոմիտե»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:




























