Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը դադարեցրել է «Երեւանի «Զովք» գործարան» (հյութերի արտադրությամբ զբաղվող հայ-կիպրական ընկերություն), «Սթար դիվայդ» («Սթար» սուպերմարկետների ցանց), «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա», «Ռոյալ Արմենիա» (սուրճի արտադրություն) ընկերությունների վարկանշումը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Առաջին երեք ընկերությունների վարկանշումը դադարեցվել է վերակազմավորման պատճառով, իսկ «Ռոյալ Արմենիա» ընկերությանը՝ չհամագործակցելու պատճառով;
Լեռնահանքային արդյունաբերության ոլորտի 3 ընկերությունների վարկանիշերը թողնվել են նույնը՝ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» (Գ+) «Մաքուր երկաթի գործարան» (Գ+) «Արմենիան քափըր փրոգրամ» (Գ):
Հյութերի, պահածոների եւ շինանյութերի շուկայում հայտնի «Եվրոթերմ» ընկերության վարկանիշը եւս թողնվել է նույնը՝ Բ-:
Շինանյութերի շուկայի մեկ այլ մասնակցի՝ «Շեն հոլդինգի» վարկաիշը Գ-ից իջեցվել է Գ-:




























