Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 22-ից մեկնել է երկշաբաթյա արձակուրդ: Այդ մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօրվանից արձակուրդ է մեկնել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա իր արձակուրդի մի մասն անցկացնելու է արտերկրում: