Ավելի քան 50 մարդ այսօր գիշերը տուժել են Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումների արդյունքում: Ստացվող տեղեկությունների համաձայն՝ անկարգությունները սկսվել են Սուեզում՝ եգիպտական մայրաքաղաքից 120 կմ հեռավորության վրա:

Դրանք սկսվել են այն բանից հետո, ինչ իսլամիստները քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում հաձակվել են մի խումբ երիտասարդ ակտիվիստների վրա: Վերջիններիս օգնության են հասել տեղի բնակիչները: Մոտ 30 եգիպտացիներ հիվանդանոց են տեղափոխվել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բանակն ու ոստիկանները արդեն շրջապատել են բախումների շրջանը, սակայն առայժմ չեն միջամտում տեղի ունեցողին: ԶՈւ հրամանատարությունը տեղեկություններ ունի, որ իսլամիստները պատրաստվում են հրահրել զինծառայողներին եւ օրինապահներին, հետո, ինչպես բազմիցս է եղել, մեղադրել նրանց բռնության մեջ: Արդեն հայտնի է, որ անկարգությունների մասնակիցների վրա անհայտ անձինք արցունքաբեր գազով նռնակներ են նետել, չնայած որ օրինապահները պատկառելի հեռավորության վրա են գտնվում: