Իջեւանում վրաերթի են ենթարկել հաշմանդամի սայլակում գտնվող տղամարդուն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 20-ին, ժամը 21.00-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջեւանի Երեւանյան փողոցում վրաերթի է ենթարկել հաշմանդամի սայլակում գտնվող 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























