Երեւանում հերթական դեպքն է գրանցվել, երբ որդին դաժան ծեծի է ենթարկել մորը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 21-ին, Էրեբունի համայնքում:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 22-ամյա Նվեր անունով երիտասարդը հուլիսի 21-ի գիշերը դաժան ծեծի է ենթարկել մորը, ապա վռնդել տնից, ինչից հետո հափշտակել տանը եղած 50 հազար դրամն ու հեռացել տնից:

Մայրը ստիպված դիմել է տեղի իրավապահներին: Որդուն բերման են ենթարկել: Դեպքի կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում ասել են, որ ծեծի ենթարկված տիկնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր, կատարվում է հետաքննություն: