8-ամյա երեխային վրաերթի են ենթարկել Երեւան-Մեղրի ճանապարհին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 20-ին, ժամը 16.30-ին,   «Օպել»  մակնիշի  ավտոմեքենայի վարորդը  Երեւան-Մեղրի ճանապարհի 189-րդ կմ-ին` Սառնակունք գյուղի տարածքում, վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Լիլիթ  Հակոբջանյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: 

Կատարվում է քննություն: