Երեւանում հանգստյան օրերին երեք վրաերթ է եղել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 21-ին, ժամը 20.25-ին, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Վիլնյուսի փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 20-ին, ժամը 21.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 75-ամյա մի կնոջ եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Հուլիսի 22-ին, ժամը 02.00-ին, «Դեյու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Վաղարշյան փողոցի եւ Դավիթաշենի կամրջի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերում կատարվում է քննություն:




























