Սիրիայի հյուսիսում քրդական PYD-ի եւ ահաբեկչական Էլ-Նուսրայի միջեւ գերիների փոխանակում է կատարվել, որի ժամանակ PYD-ն Էլ-Նուսրայի հրամանատարների Էբու Մուսաբին փոխանակել է գերի ընկած 300 քրդերի հետ։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Ալ-Կաիդայի ճյուղերից Էլ-Նուսրայի հրամանատարներից, իրեն «Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետության էմիր» հռչակած, ազգությամբ չեչեն Էբու Մուսաբին ազատ արձակելու դիմաց PYD-ն պահանջել է ազատ արձակել 300 քրդերի։
Նշվում է, որ փոխանակումից հետո Էլ-Նուսրան կրկին սկսել է առեւանգել տեղի քուրդ բնակիչներին։




























