Սիրիայից բոլոր ահաբեկիչներին դուրս բերելը թե կառավարական ուժերի, թե սիրիական ընդդիմության կողմից, պետք է լինի Սիրիայի վերաբերյալ կանայանալիք միջազգային կոնֆերանսի հիմնական օրակարգային հարցը: Այս մասին հուլիսի 22-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգeյ Լավրովը՝ սիրիական կառավարության փոխվարչպետ Քադրի Ջամիլի հետ բանակցություններից առաջ:

«Կարծում եմ, որ Սիրիայից բոլոր ահաբեկիչներին արտաքսելը պետք է լինի միջազգային կոնֆերանսի հիմնական կետերից»,-ասել է Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Լավրովը նաեւ ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի համոզի Սիրիայի բոլոր ընդդիմադիր ուժերին ընդունել միջզգային կոնֆերանսի հրավերն ու մասնակցել դրան. «Շարունակում ենք կոչ անել բոլոր սիրիական ընդդիմադիր ուժերին ընդունել ռուս-ամերիկյան նախաձեռնությունը եւ մասնակցել հուլիսի 30-ին կայանալիք միջազգային կոնֆերանսին»:

Լավրովը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը հավատարիմ է այն համոզմունքին, որ հնարավոր չէ Սիրիայում խաղաղության հասնել ռազմական միջոցներով: Նա նաեւ նշել է, որ ներկայումս փորձում են այդ միտքը հասցնել ընդդիմադիր կոալիցիային, որն առայժմ հակառակ համոզմունքն ունի: