Հանգստյան օրերին Գյումրիում երեք վթար է եղել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 20-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 9-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել ցուցասյանը: Վարորդը դեմքի մասում ստացել է վնասվածքներ, սակայն հիվանդանոց բուժօգնության չի դիմել:
Հուլիսի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի Լ. Մադոյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց եւ բուժօգնություն ստանալուց հետո` գնացել:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























