Երեւանի Իսակովի պողոտայում վթար է եղել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե հուլիսի 22-ին, ժամը 14.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. առկա է հրդեհի բռնկման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Toyota Prado մակնիշի 87 ՍP 777 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման եւ հովացման աշխատանքներ: