Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը դադարեցրել է ««ԷՅ-Ի-ՋԻ» ՍՊԸ լիցենզիան` Հայաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիայի արտահանման մասով: Լիցենզիան տրամադրվել էր 2010 թ. հունիսին, սակայն ներկայում ընկերությունը դեպի Հայաստան էլեկտրաէներգիա չի արտահանում:
Նշենք, որ Արցախը տարեկան սպառում է մոտ 240 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որի 70%-ն արտադրվում է տեղում: Ըստ որոշ ծրագրերի` էներգետիկայի ոլորտում մի շարք ներդրումային ծրագրերի ավարտից հետո Արցախը կսկսի էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին, քանի որ ի վիճակի կլինի տարեկան արտադրել մինչեւ 300 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա:




























