Հայաստանի առողջապահության նախարարի հուլիսի 22-ի  հրամանով իրականացվել է ինսուլինային սրվակների հերթական հատկացումը Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններին եւ մարզերին` մեկ ամսվա կտրվածքով:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։