Երեւանի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում, հուլիսի 22-ի երեկոյան ավտովթար է տեղի ունեցել, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 38 OS 858 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 71-ամյա Ա. Գ.-ին, ով ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: