Լոռիի մարզի Անտառամուտ գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 տան պատը, այսօր՝ հուլիսի 23-ին, առավոտյան ժամը 07:45-ի սահմաններում, փլուզվել է, որի հետեւանքով տան բնակիչ 86-ամյա Վ. Ն.-ն զոհվել է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: