Տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում, այսօր՝ հուլիսի 23-ի կեսգիշերին, Այգեստան փողոցի թիվ 14 տան նկուղ ջուր է լցվել. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել 4 հրշեջ-փրկարարներ:
Հրշեջ-փրկարարներն աջակցել են քաղաքացիներին իրականացնելու ջրահեռացման աշխատանքներ:




























