«Նաիրիտ» գործարանի ավելի քան 500 աշխատակիցներ, այսօր` հուլիսի 23-ին, հավաքվել են գործարանի մոտ, որտեղից երթով շարժվել են դեպի Բաղրամյան-26՝ նախագահի նստավայր: Այս պահի դրությամբ, նրանք նախագահական նստավայրի դիմաց են: Աշխատակիցները պահանջում են վճարել իրենց 10-11 ամսվա աշխատավարձը, վերագործարկել գործարանը:

Ցուցարար աշխատակիցներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Նաիրիտի» աշխատակիցներից բանագնացների խումբ է կազմվել, որն այս պահին մտել է նախագահական նստավայր եւ ներկայացնում է ցուցարարների պահանջները:

Նշենք, որ աշխատակիցներին խոստացել էին աշխատավարձը վճարել մինչեւ հուլիսի 15-ը, սակայն այդպես էլ չէին վճարել:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am